Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
Կանադայի հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1972 թ. -հուլիսի 23, Բաթումի, Վրաստան։ Ավազանի անունը` Սամվել։
1979-1989 թթ. -Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոց։
1989-1995 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։
2001-2004 թթ.- Զալցբուրգի համալսարան՝ Աստվածաբանության ֆակուլտետ (աստվածաբանության մագիստրոս)։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1995 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։
1996 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի։
2006 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի։ Թեզ՝ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ»:
- Պաշտոնավարություն
1996-2001 թթ. – Վրաստանի Հայոց Թեմ, Աջարիայի հոգևոր հովիվ։
2004-2005 թթ. –Վրաստանի Հայոց թեմի փոխառաջնորդ։
2005-2011 թթ. -Սյունյաց թեմի փոխառաջնորդ։
2011-2014 թթ. -Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ
2014 թ.-ից - Կանադայի հայոց թեմի առաջնորդ։